 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՀՈՒՆԻՍԻ 2025թվականի N 764
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ապրիկոտ Հոթել ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Գրիգորյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ. Արզական Անտառային փողոց 4-րդ փակուղի թիվ 9 հասցեում գտնվող 150քմ մակերեսով հյուրանոցային համալիրում, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N3148/12 առ 2025 թվականի հունիսի 19-ի):
Հաշվի առնելով, որըստ N004997 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի երրրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ.
1. Ապրիկոտ Հոթել ՍՊԸ-ին 2025 թվականի երրրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ. Արզական Անտառային փողոց 4-րդ փակուղի թիվ 9 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրում իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Թույլտվություն N262):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Չարենցավան