Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.
- Չարենցավան համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 13-ի Փառանձեմ Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող ք.Չարենցավան 10–րդ թաղամաս 1-ին փողոց թիվ 22 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու մասին» թիվ 1448 որոշման 1-ին և 2-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝
«Ճանաչել օրինական սեփականության իրավունքով Փառանձեմ Ասատրյանին պատկանող ք. Չարենցավան 10–րդ թաղամաս 1–ին փողոց թիվ 22հասցեում գտնվող 0.0480 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 176.6 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 63.4 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 9.8 քմ մակերեսով ծածկը և 2․5 քմ մակերեսով պարիսպը՝ համաձայն հատակագծի և «Գեոկադ 55» ՍՊԸ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2023YD9NDC ծածկագրի:
Օրինական ճանաչված շինության համար 30-օրյա ժամկետում Չարենցավան համայնքի 900135101559 հաշվարկային հաշվին վճարել 424.200 ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: