Ղեկավարվելով <<Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին>> 2002 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի և ««Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Ս․ Նավասարդյանի դիմումը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ս․ Նավասարդյանին հատկացված հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60–րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում՝ այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակութային հողերի պահպանման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝որոշում եմ.
1. Ճանաչել Ս․ Նավասարդյանի սեփականության իրավունքն ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքի, կադաստրային 07-067-0010-0037 ծածկագրով փաստացի օգտագործվող 0․00600 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ, որը փաստացի օգտագործվել է նրանց կողմից մինչև 2001 թվականի մայիսի 15-ը։
2. Վերականգնել Ֆանտան գյուղի Գ․ Ոպանյան փողոց թիվ 116/1 հասցեում գտնվող 0․00600 հա մակերեսով հողամասի վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված 40 քմ արտաքին մակերեսով բնակելի տան և 1․29 քմ մակերեսով պարսպի նկատմամբ սեփականության իրավունքը։
3. Հողամասի սահմանները որոշվում են «Գեոլենդ» ՍՊԸ-ի կողմից չափագրված և Չարենցավան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով։
4. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական։
5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: