Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման դրույթներով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ որոշում եմ.
1. Ճանաչել օրինական սեփականության իրավունքով Կարինե Սաֆարյանին պատկանող ք. Չարենցավան Ա. Խանջյան փողոց թիվ 12 հասցեում գտնվող 948.1 քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 287.7 քմ արտաքին մակերեսով շինությունները /վկ. թիվ 25062024-07-0118/։
2. Օրինական ճանաչված շինության համար 30-օրյա ժամկետում Չարենցավան համայնքի 900135101559 հաշվարկային հաշվին վճարել 1.137.000 ՀՀ դրամ:
3. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում։
4. Սույն որոշմամբ ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 10.07.2024թ. թիվ 1093 և 27.08.2024թ. թիվ 1361 որոշումները։
5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: