Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1480
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 սեպտեմբերի 2024 թվականի N 1480

ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՔԱՂԱՔ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ Մ. ԽՈՐԵՆԱՑՈՒ ՓՈՂՈՑ 5-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ ԹԻՎ 8/13 ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումների, հաշվի առնելով Արայիկ Մարգարյանի համաձայնությունը` որոշում եմ. 1.Օրինական ճանաչված Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հիմք` N 12092024-07-0170 վկայական) ք. Չարենցավան Մ. Խորենացու փողոց 5–րդ փակուղի թիվ 8/13 հասցեում գտնվող 19.4 քմ արտաքին մակերեսով /ներքին մակերես` 18.2 քմ/ ավտոտնակը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 19.4 քմ մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Արայիկ Մարգարյանին: 2.Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով. 1) Ավտոտնակի 1 քառակուսի մետրի համար` 1673 (հազար վեց հարյուր յոթանասուներեք) դրամ (տարածագնահատման 12-րդ գոտի): 2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 2890 (երկու հազար ութ հարյուր իննսուն) դրամ: 3. Արայիկ Մարգարյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900135101559 հաշվեհամարին` 33000 (երեսուներեք հազար) դրամ` ավտոտնակի գինը. 2) համայնքապետարանի 900135101484 հաշվեհամարին` 57000 (հիսունյոթ հազար) դրամ` հողամասի գինը: 4. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 30000 (երեսուն հազար) դրամ: 5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է Արայիկ Մարգարյանի կողմից: 6. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բենիկ Բալբաբյանին ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար համայնքի ղեկավարի անունից Արայիկ Մարգարյանի հետ կնքել անշարժ գույքի և հողատարածքի օտարման պայմանագիր: 7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner