Նոյեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, կկայանա Չարենցավան համայնքի ղեկավարի կից Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերով խորհրդակցական մարմնի նիստ: Նիստի օրակարգում համայնքում այս տարի կատարված բարեկարգման ու կառուցման աշխատանքների քննարկումն ու հաջորդ տարվա աշխատանքների պլանավորումն է: