Հերթական մշակութային կարևոր իրադարձությունը մեր համայնքում․
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 19:00-ին,
ԳԱՄՄԱ / GAMMA կենտրոնը հրավիրում է Չարենցավանի Ա․ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի Մեծ դահլիճ՝ ներկա գտնվելու «Հայ երգի դիմանկար» խորագրով դասական երաժշտության երեկոյին։
Հոգևորից մինչև ռոմանսներ, Կոմիտասից մինչև Մանսուրյան, իսկ ծրագրի կենտրոնում՝ հատվածներ ազգային «Անուշ» օպերայից։
Մասնակիցներ՝
Վիկտորիա Աֆյան / սոպրանո
Աստղիկ Բաբախանյան / սոպրանո
Նարեկ Վարդանյան / բարիտոն
Թովմաս Թովմասյան / բարիտոն
Ռուզաննա Խասապետյան /դաշնամուր
Վահագն Մարգարյան / դաշնամուր
Տոմսերը կարող եք ձեռք բերել Գամմա-կենտրոնից։
Հեռ․ 094123607։
Տոմսի արժեքը՝ 1000 դր։
Բաց մի թողեք մշակույթին ավելի մոտիկ լինելու ձեր հնարավորությունը։