Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19․11․2014թ N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ 2021 թվականի դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Չարենցավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա «Լապիս Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ձեռնարկվող՝ Արզական վարչական շրջանում գտնվող «Գյումուշի բազալտային հանքավայրի» շահագործման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային առաջին քննարկումը։ Տեղեկությունների համար զանգահարել 091-56-67-56 հեռախոսահամարով։