25.02.25
Ի՞ՆՉ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԸ
|
Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձն ինչպես իր, այնպես էլ ընտանիքի անդամների համար ունի եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունք։ Ընտանիքի անդամներն են՝ ֆիզիկական անձի ամուսինը, ծնողները և զավակները (որդեգրողները և որդեգրվածները):Սոցիալական ծախս է համարվում1․Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերումը, 2․Հայաստանում իրականացվող կրթական հաստատություններին կատարված ուսման վճարները։Փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է սոցիալական ծախս կատարելիս՝ ծառայություն մատուցողից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթուղթ (invoice)՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և ՀԾՀ։ Իսկ ընտանիքի անդամի դեպքում՝ նաև նրա անձը հաստատող ...
Մանրամասն |
|
19.02.25
ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՏՈՆԸ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
|
Փետրվարի 19-ը Գիրք նվիրելու տոնն է։ Թումանյանի ծննդյան օրվա այսպիսի նշանավորումը միտված է գրքի ու գրականության կարևորությունն ու դրա հանդեպ յուրահատուկ սիրո դրսևորումները ներկայացնելուն։ Չարենցավանի քաղաքային գրադարանում տոնական օրը նշանավորվեց Թումանյանի «Սուտասանը» հեքիաթի նորովի բեմադրությամբ, որտեղ թագավորը խոստանում է մեկ կոտ ոսկի նրան, ով կբերի այնպիսի գիրք, որն ինքը չի կարդացել։ Թագավորի հրամանով գրադարան գրքեր էին բերել բազմաթիվ ընթերցասերներ, համայնքում գործող գրախանութներ, գործարարներ։
|
|
18.02.25
ՅՈՒՐԻ ՍԱՔՈՒՆՑԸ GBC ՎԱՐԿԱԾՈՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
|
Հայ մարզիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթանակ է տարել չեխ բռնցքամարտիկ, Չեխիայի բազմակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակից Միրոսլավ Շչերբանի նկատմամբ՝ նվաճելով GBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։Մենամարտն անցավ լարված պայքարում, սակայն Սաքունցի գերազանց պատրաստվածությունը վճռորոշ եղավ. 4-րդ ռաունդում մրցավարը կանգնեցրեց մենամարտը՝ ֆիքսելով տեխնիկական նոկաուտ։Սաքունցը ցուցադրեց վերահսկված մարտավարություն՝ առավելություն ստանալով առաջին իսկ ռաունդից։ Չնայած մրցակիցը փորձառու էր և դիմադրեց մինչև վերջին պահը, նրա պաշտպանությունը չդիմացավ Սաքունցի ուժեղ հարվածներին։«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հավատացին ինձ ու կանգնեցին կողքիս։ Այս հաղթանակը միայն իմը չէ, այն պատկանում է ...
Մանրամասն |
|
13.02.25
ԱՎԱՐՏՎԵՑ «ԵՐԱԶԱՆՔ ԿԱՌՈՒՑՈՂՆԵՐ․ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
|
Հունվարի 29-ին Չարենցավան քաղաքում տեղի ունեցավ ԳՈՒՄ ՀԿ / P&T NGO-ի կողմից իրականացված «Երազանք կառուցողներ. երիտասարդական կարիերայի հզորացում» ծրագրի փակման միջոցառումը։Միջոցառմանը ներկա էին Չարենցավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սևակ Վարդանյանը, համայնքապետարանի բաժինների պետեր, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի ծրագրային թիմի անդամները, ծրագրի կորոպորատիվ կամավորները, պրակտիկայի ղեկավարները, մասնակիցները։Ողջույնի խոսքով հանդես եկավ ԳՈՒՄ ՀԿ / P&T NGO-ի նախագահ Արտաշես Տոռոզյանը, նշեց, որ արդյունավետ և կառուցողական էր Չարենցավանի համայնքապետարանի հետ համագործակցությունը, որի արդյունքում բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր իրականացվեցին այս համայնքում։Ծրագրի շահառուները՝ Լեռնային ...
Մանրամասն |
|
10.02.25
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍՎԱԾ Է
|
Հարգելի՛ բնակիչներ, Մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում Չարենցավանի համայնքապետարանում փետրվարի 7-ից մեկնարկել է ծրագրային առաջարկությունների քվեարկության փուլը, որին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել համայնքապետարանի պաշտոնական կայք-էջում, որից հետո քվեարկել ձեր նախընտրած ծրագրի կամ ծրագրերի օգտին:  Մեկ քաղաքացին կարող է քվեարկել մինչև 3 ծրագրի օգտին:  Այս պահին քվեարկության դրված ծրագրերը 6-ն են:  Հաջողություն ենք մաղթում բոլոր ծրագրերին, ակտիվություն ենք ակնկալում մեր բնակիչներից, վստահ ենք՝ որ միասին բազմաթիվ համայնքային նախաձեռնություններ ենք կյանքի կոչելու: Քվեարկությունը կտևի մինչև փետրվարի 28-ը:
|
|
28.01.25
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՊԱՆԹԵՈՆ
|
Հարգանքի տուրք, խնկարկում, աղոթքներ...Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի գլխավորությամբ հունվարի 28-ի վաղ առավոտյան կազմակերպվեց այցելություն դեպի քաղաքային պանթեոն:Չարենցավանի հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Համազասպ քահանա Հագեյանը միասնական աղոթքի ու ոգեկոչման խոսքով հանդես եկավ, նշեց, որ այսօրն ընդմիշտ պետք է ամրագրվի մեր գիտակցության մեջ որպես տոն, որպեսզի մեր նահատակների անձնազոհությունն անիմաստ չլինի: Հոգևոր հովիվը հիշեցրեց՝ քանի դեռ մենք չենք շնորհավորում միմյանց, շարունակում ենք միայն սգալ, ուրեմն մեր որդիներն իզուր են անմահության ճամփան բռնել: Նրանք տվել են ամենաթանկը, որ այսօր հայ հողի վրա լինի ուրախություն, հույս, հավատ և սեր:Շնորհավո՛ր տոնդ, հա՛յ զինվոր, բոլոր ժամանակների ...
Մանրամասն |
|
27.01.25
էԼԻՆԱ ՄԻՐԶՈՅԱՆ՝ 1-ԻՆ ԿԱՐԳԻ ՇԱԽՄԱՏԻՍՏ
|
Հունվարի 9-17-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ Անդրանիկ Մարգարյանի 15֊րդ հուշամրցաշարը, որին փայլուն կերպով հանդես եկավ չարենցավանցի պատանի շախմատիստ Էլինա Միրզոյանը, ով ամբողջ մրցաշարն անցկացրեց առանց պարտության`5 հաղթանակ և 4 ոչ֊ոքի։ Վաստակելով 7 միավոր`Էլինան դարձավ 3֊րդ մրցանակակիր և լրացրեց մարզական 1֊ին կարգը: Շախմատային լավագույն ավանդույթները շարունակելու համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում մարզիչ Ազատ Թավաքալյանին և մաղթում միայն հաղթական պարտիաներ Էլինա Միրզոյանին։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |