Այսօր: Երկուշաբթի, 6 Հուլիսի 2020թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 420
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.06.20 ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆՈՒՄ
Հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ արտակարգ դրությամբ պայմանավորված մենք շարունակում ենք աշխատել շուրջօրյա և հնարավորության դեպքում՝ նաև առցանց։Համայնքապետարանի բաժիններում ստեղծվել են ընդունելության օրեր՝ առավել հրատապ հարցերի դեպքում բնակիչներին ընդունելու համար։Քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության, ճարտարապետության, բնակկոմունալ տնտեսության բաժնում ընդունելության օրերն են՝ երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ՝ ժամը 10։00-16։00-ն, ընդմիջում՝ 13։00-14։00։Հորդորում ենք ձեզ նշված օրերից և ժամերից բացի այս բաժնի հետ կապված հարցերով չայցելել համայնքապետարան։Ձեզ հուզող բոլոր հարցերի դեպքում կարող եք դիմել առցանց՝ Сharentsavan.am կայքում, կամ էլ գրելով մեր ֆեյսբուքյան էջին։Եկե'ք միասին ... Մանրամասն
30.06.20 ԲՋՆԻՈՒՄ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՋԵՐՄՈՑԸ ՊԱՏՐԱՍՏ Է

ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանատան և Չարենցավանի համայնքապետարանի կողմից ֆինանսավորվող «Բարի գալուստ օրգանական Կոտայք» ծրագիրը շարունակվում է։  Այն նախատեսում էր Բջնիի մանկապարտեզի բակում կառուցել ջերմոց և այնտեղ մշակել օրգանական բանջարեղեն։ Մանկապարտեզի աշխատակիցներն անցել են մասնագիտական դասընթաց և տեսական և գործնական գիտելիքների օգնությամբ սովորել մշակել օրգանական բանջարեղեն։ Այդ ընթացքում կառուցվել է ջերմոցը,  և այսօր արդեն մանկապարտեզի աշխատակիցներն իրականացրին սածիլատնկման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է«Հյուման Դիգնիթի ընդ Փիս» բարեգործական հիմնադրամի (HDP), «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ի կողմից։

26.06.20 ԲԵՏՈՆԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԱՅԳՈՒՄ

«Մշակույթ» ՀՈԱԿ-ը շարունակում է «Հաղթանակ» զբոսայգու բարեկարգման համալիր ծրագիրը։ Երեկվանից մեկնարկել են այգու վնասված սալիկների բետոնապատման աշխատանքները։ Արդեն մի քանի օրից մեր բնակիչները հնարավորություն կունենան այգում զբոսնել հարթ ճեմուղիներով։ Հիշեցնենք, որ այգում վերջին 2 տարիների ընթացքում իրականացվել են մաքրության ծավալուն աշխատանքներ, վերանորոգվել և գործարկվել են այգում առկա շատրվանները, վերականգնվել է լուսավորության համակարգը, տեղադրվել են նստարաններ, որոնք սակայն գողացվել են։ Վերջնական բարեկարգման աշխատանքներից հետո նորից կտեղադրվեն նստարաններ այն հույսով, որ կծառայեն այգու հյուրերին։

21.06.20 ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
Հունիսի 21-ին նշում ենք Բուժաշխատողի մասնագիտական տոնը: Այս տարի տոնն առավել քան կարևորվում է ժամանակակից համավարակի առկայության պայմաններում և մեզ ապացուցում, որ հենց ձեր քրտնաջան աշխատանքն է առաջ տանում մեր աշխարհը: Առողջապահության ոլորտի սիրելի՛ աշխատակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ անսպառ եռանդ, առողջություն, հաջողություններ թե՛ անձնական, թե՛ գործնական կյանքում: Առանձնահատուկ շնորհավորհանքի և շնորհակալության խոսքեր եմ հղում Չարենցավանի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին՝ տնօրեն Գառնիկ Սահակյանի գլխավորությամբ: Այս դժվարին օրերին դուք ապացուցեցիք, որ մշտապես եղել եք մեր համայնքի բնակիչների կողքին ձեր պրոֆեսիոնալիզիմով, բարեխղճությամբ և սրտացավությամբ: Չնահանջեք, ... Մանրամասն
19.06.20 ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ «ԼՈՒՍԱԲԱՑ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

«Լուսաբաց» մանկապարտեզի մասնակի ջերմամեկուսացման աշխատանքները շարունակվում են, ինչի արդյունքում կփոխվեն մանկապարտեզի 1-ին մասնաշենքի ճակատային մասի 4 խմբասենյակի և խոհանոցի պատուհանները և դռները։ Այսօր համայնքապետարանի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության, բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բենիկ Բալբաբյանն ու գլխավոր մասնագետ Վարուժան Թովմասյանն այցելեցին մանկապարտեզ՝ հետևելու կատարվող աշխատանքների ընթացքին։ Ծրագիրն իրականացվում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի և Չարենցավանի համայնքապետարանի համաֆինասավորմամբ։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 1 ամսից։

19.06.20 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԿՈՏԱՅՔ
ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանատան և Չարենցավանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ, «Human Dignity and Peace - Armenia» հիմնադրամի և «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ի կողմից Բջնի գյուղում իրականացվող «Բարի գալուստ օրգանական Կոտայք» դրամաշնորհային ծրագիրը շարունակվում է։ Այն նախատեսում է օրգանական ջերմոցի հիմնում Բջնիի մանկապարտեզի տարածքում, ինչի արդյունքում Բջնիի մանկապարտեզի սաների ճաշացանկը կհարստանա օրգանական բանջարեղենի տեսականիով։ Ծրագիրն ինքնատիպ է նրանով, որ օրգանական բանջարեղենը մշակելու են մանկապարտեզի աշխատակիցներն ու սաները։ Ծրագիրը նախատեսում է մասնագիտական դասընթացների միջոցով պատրաստել օրգանական ջերմոցի համար արհեստավարժ մասնագետներ: Բջնիի մանկապարտեզի ... Մանրամասն
16.06.20 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ


«ՄՈՒԼՏԻ ԱՎՏՈՏՐԱՆՍ» ՍՊԸ-ից տեղեկացնում են, որ այսօր չի աշխատի Չարենցավան-Երևան-Չարենցավան տրանսպորտը:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Ավագանու թիվ3 արտահերթ նիստ, 20.05.2020թ.
Ավագանու թիվ1 արտահերթ նիստ, 20.01.2020թ.
Ավագանու թիվ 9 հերթական նիստ, 17.12.2019թ.
Ավագանու թիվ 8 արտահերթ նիստ, 19.11.2019թ.
Ավագանու թիվ 6 հերթական նիստ, 16.09.2019թ.
Ավագանու թիվ 5 արտահերթ նիստ, 10.07.2019թ.
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ, 06.06.2019թ.
Ավագանու թիվ 3 հերթական նիստ, 12.04.2019թ.
Ավագանու թիվ 2 հերթական նիստ, 15.03.2019թ.
Ավագանու թիվ 1 արտահերթ նիստ 18.01.2019թ.
Ավագանու արտահերթ նիստ 21.11.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ 15.10.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ, 17.09.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ, 12.07.2018թ.
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 13.06.2018թ.
Չարենցավան համայնքի ավագանու թիվ 5 արտահերթ նիստ 0
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ, 19.03.2018
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 20.02.2018
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 20.11.2017թ.
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1

(226) 43434

charentsavan.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner