Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 187
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 փետրվարի 2020 թվականի N 187

ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՔԱՂԱՔ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 7/2 ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումների, հաշվի առնելով Կարինե Սաֆարյանի համաձայնությունը` որոշում եմ.

 1.Օրինական ճանաչված Չարենցավան քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հիմք` N 13022020-07-0131 վկայական) ք. Չարենցավան Չարենցի փողոց թիվ 7/2 հասցեում գտնվող 40.11 քմ արտաքին մակերեսով առևտրի սրահը ներքին մակերես` 30.6քմ  և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 77 քմ մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Կարինե Սաֆարյանին

 2. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.

 1) Առևտրի սրահի 1 քառակուսի մետրի համար` 18900 (տասնութ հազար ինը հարյուր) դրամ (տարածագնահատման 8-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.21).

 2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 2940 (երկու հազար ինը հարյուր քառասուն) դրամ:

 3. Կարինե Սաֆարյանը պարտավոր է վճարել.

 1) համայնքապետարանի 900135101559 հաշվեհամարին` 758080 (յոթ հարյուր հիսունութ հազար ութսուն) դրամ` առևտրի սրահի գինը.

 2) համայնքապետարանի 900135101484 հաշվեհամարին` 226380 (երկու հարյուր քսանվեց հազար երեք հարյուր ութսուն) դրամ` հողամասի գինը:

4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է Կարինե Սաֆարյանի կողմից:

5. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բենիկ Բալբաբյանին ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար համայնքի ղեկավարի անունից Կարինե Սաֆարյանի հետ կնքել անշարժ գույքի և հողատարածքի օտարման պայմանագիր:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner