Քաղաքացի Օֆիկ Քոչարյանը դիմել է ք. Չարենցավան 6-րդ թաղամասի 29-րդ շենքի թիվ 80 հասցեով բնակարանի նկատմամբ Չարենցավան համայնքի սեփականության իրավունքը նվիրատվությամբ օտարելու խնդրանքով: Հիմք ընդունելով համայնքի ղեկավարին կից բնակարանային հարցերով հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 12-ի թիվ 2 նիստի արձանագրությունը, համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 71-Ա որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.
1. Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 29-րդ շենքի թիվ 80, մեկ սենյակից բաղկացած 13.51 (տասներեք ու հիսունմեկ) քմ ընդհանուր մակերեսով, 3 000 000 (երեք միլիոն) դրամ շուկայական արժեքով բնակարանը նվիրատվության եղանակով օտարել վարձակալին որպես նրա սեփականություն, ինչի մասին կնքել համապատասխան պայմանագիր:
2. Բնակարանի սեփականատեր ճանաչել՝ Օֆիկ Քոչարյանին։
3. Հիշյալ բնակարանը սահմանված կարգով հանել համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկից:
4. Սեփականատերը պարտավոր է վճարել` Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար Չարենցավանի համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 30000 (երեսուն հազար) դրամ
5. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բենիկ Բալբաբյանին կնքել նշված բնակարանի նվիրատվության պայմանագիրը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: