Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Չարենցավան համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 19-ի թիվ 6 որոշումը և Չարենցավանի համայնքապետարանում 2021 թվականի փետրվարի 26-ին անցկացված աճուրդային հանձնաժողովի թիվ 1 արձանագրությունը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ ք. Չարենցավան 4-րդ թաղամաս 9-րդ շենք թիվ 18 հասցեի բնակիչ Արթուր Փանոսյանին օտարել ք. Չարենցավան Չարենցի փողոց թիվ 9/8 հասցեում գտնվող հողամասը` 391200 /երեք հարյուր իննսունմեկ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ արժեքով:
2. Քաղաքացի Արթուր Փանոսյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: