Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 15-ի թիվ 27-Ա որոշումը և Չարենցավանի համայնքապետարանում 2024 թվականի ապրիլի 26-ին անցկացված աճուրդային հանձնաժողովի թիվ 11 արձանագրությունը` որոշում եմ.
1. ՀՀ, Կոտայքի մարզ, Չարենցավան համայնք գ. Բջնի 5–րդ փողոց 1–ին փակուղի շենք թիվ 14 հասցեի բնակիչ Նորիկ Աբրահամյանին օտարել Չարենցավան համայնք գ. Բջնի 1–ին փողոց թիվ 20 հասցեում գտնվող 07-019-0018-0006 ծածկագրով հողամասը 1777500 /մեկ միլիոն յոթ հարյուր յոթանասունյոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ արժեքով:
2. 07-019-0018-0006 ծածկագրով հողատարածքը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի դասին:
3. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 30000 (երեսուն հազար) դրամ:
4. Քաղաքացի Նորիկ Աբրահամյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: