Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և քննարկելով Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 20-րդ շենքի 16 բնակարանի բնակիչ Ամալյա Ավագյանի 2025 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 4469/11 դիմումը՝ որոշում եմ.
1․ ՀՀ պատգամավորների Չարենցավանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1995 թվականի հոկտեմբերի 26-ի «Պետական ֆոնդի տներում բնակարանները քաղաքացիների կողմից անվճար սեփականաշնորհելու մասին» թիվ 12 որոշման մեջ (անշարժ գույքի գտվելու վայր` Չարենցավան քաղաք 6-րդ թաղամաս 20-րդ շենք 16 բնակարան) «Ավագյան Արսեն Ալեքսանդրի» բառերը փոխարինել համապատասխան «Ավագյան Արմեն Ալեքսանդրի» բառերով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: