Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի ապրիլի 06-ի թիվ 516-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների դրույթներով` որոշում եմ.
1. Չարենցավան համայնքի սեփականություն համարվող 07-015-0064-0036 ծածկագրով հողատարածքից առանձնացնել 0.062 հա մակերեսով հողատարածք՝ նկատի ունենալով, որ հողամասի նպատակային նշանակությունն է բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը` այլ հողեր:
2. Առաջացած հողատարածքը հասցեավորել Չարենցավան համայնք գյուղ Արզական Ն.Զարյան փողոց թիվ 32/3 հողատարածք:
3. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: