|
06.11.25
ԵՐԳԵՀՈՆԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ
|
|
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ին, Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 3-րդ միջազգային փառատոնի հերթական համերգը կկայանա Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի երգեհոնային դահլիճում։ Ելույթ կունենան Ռոտերդամի քաղաքային երգեհոնահար Ադրիան Հուկը (Նիդերլանդներ) և Հովհաննես Մանուկյանը (Հայաստան)։ Ծրագրում՝• Յոհան Սեբաստիան Բախ (1685–1750). Տոկատ, ադաջիո և ֆուգա դո մաժոր, BWV 564• Ռոբերտ Շուման (1810-1856). Երկու պիես «Վեց պիես կանոնական ձևով» ստեղծագործությունից, opus 56Ջորջ Գերշվին (1898-1937). Երեք պրելյուդ• Հովհաննես Մանուկյան. «Հոգու թռիչքը» (2018)• Յոհան Սեբաստիան Բախ. «Սիրելի Հիսուս, մենք այստեղ ենք», BWV ...
Մանրամասն |
|
|
04.11.25
ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹԸ ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ
|
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն Հայաստանի մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում հոկտեմբերի 31-ին «Հակազդելով ապատեղեկատվությանը, քննադատական մտածողություն և մեդիագրագիտական գործնական հմտություններ» թեմայով դասընթաց անցկացրեց Չարենցավանում ավագ դպրոցի աշակերտների և քոլեջի ուսանողների մասնակցությամբ:  Դասընթացը նպատակ ուներ զարգացնել քննադատական մտածողությունը համացանցում տեղեկատվություն կարդալիս, տարբերել կեղծ լուրերը, ստուգել փաստերը՝ կիրառելով մի շարք թվային գործիքներ:  Ոլորտի հայտնի մասնագետները կիսվեցին իրենց գիտելիքներով, մի շարք նոր հմտությունների հաղորդակից դարձրին երիտասարդներին:
|
|
|
03.11.25
«ՖՌՈՒՆԶ» ԹԱՏԵՐԱԽՄԲԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
|
Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցի «Ֆռունզ» թատերախումբը մասնակցել է ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված «Հայրենիքը, արվեստն ու ես» խորագրով մրցույթ-ստուգատեսին։  Թատերական բազմաթիվ խմբերի շարքում ֆրունզեցիներն իրենց վառ ելույթով արժանացել են պատվավոր երկրորդ մրցանակին  ։ Շնորհավորում ենք մեր դերասաններին, գեղարվեստական ղեկավար Իրինա Էմիրյանին՝ մաղթելով անսպառ ծափողջյուններ:
|
|
|
22.10.25
ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՐՇԱՎ
|
Չարենցավանի բժշկական կենտրոնն իրականացնում է իրազեկման արշավ կրծքագեղձի քաղցկեղի անվճար հետազոտման վերաբերյալ։  Իրազեկման արշավի շրջանակներում կենտրոնի աշխատակիցներն այցելեցին նաև համայնքապետարան։ Կրծքագեղձի անվճար սքրինինգային ծրագիրը հասանելի է Չարենցավանում: Հետազոտվի՛ր տեղում  ։
|
|
|
15.10.25
ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՈՐ ՆՈՐՄԱՏԻՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ
|
 Առողջապահության նախարարի հրամանով մանկապարտեզներում 2026 թվականից սննդի կազմակերպման նոր նորմատիվ կգործի, որը ենթադրում է աղի ու շաքարի քանակների նվազեցում, առավել առողջ ու համակցված սննդի տրամադրում:  Չարենցավան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում արդեն վաղուց ներդրված է առողջ սննդակարգ:
|
|
|
15.10.25
ԼՈՒՍԻՆԵ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
|
Հոկտեմբերի 12-ին կայացավ երիտասարդ ստեղծագործող Լուսինե Գասպարյանի անդրանիկ «Մարտիկի ելքը» գրքի շնորհանդեսը։  Գիրքը արցախյան 44-օրյա պատերազմի միջով անցնող գեղեցիկ սիրո պատմություն է, որը Լուսինեի վերջին տարիների մտորումների ու հույզերի արտահայտումն է։  Գիրքը կարող եք ձեռք բերել՝ գրելով էջին՝ Շնորհավորում ենք Լուսինեին՝ մաղթելով ստեղծագործական անսպառ երևակայություն։
|
|
|
01.10.25
ՆՈՐ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Հարգելի՛ Չարենցավան համայնքի բնակիչներ,  Նոր որակի աղբահանություն Չարենցավան համայնքում իրականացնելու նպատակով կազմվել է աղբահանության նոր սխեմա, ինչի արդյունքում որոշ թաղամասերում փոխվել են աղբամանների տեղադրման վայրերը:  Կոչ ենք անում աղբը չթափել աղբամանների հին վայրերում և չառաջացնել լրացուցիչ աղտոտում. յուրաքանչյուր թաղամասում կան կենտրոնացված մեծ քանակի աղբամաններ:  Վստահ ենք, որ Գեղարքունիքի և Կոտայքի «Կոշտ կենցաղային թափոնների կառավարում» միջհամայնքային ընկերության աշխատանքի արդյունավետությանն ականատես կլինեք ընդամենը օրեր անց:
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |