Անհատ ձեռնարկատեր Արամ Ավետիսյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Թումանյան փողոց թիվ 78 շինության տարածքում գտնվող հանրային սննդի օբյեկտում, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N 2421/12 առ 2020 թվականի հունիսի 29-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 200629034955009 անդորրագրի դիմումատուն 2020 թվականի երրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 17-ի N 67-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ.
1. Անհատ ձեռնարկատեր Արամ Ավետիսյանին 2020 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Թումանյան փողոց թիվ 78 շինության տարածքում գտնվող հանրային սննդի օբյեկտում, իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Վկայական 0141255):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ
Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: