Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով   և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով.
                             ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ  ՈՐՈՇՈՒՄ Է.
1.       Չարենցավան համայնքի ավագանու 2009 թվականի հունվարի 15-ի <<Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունը հաստատելու մասին>> թիվ 
 11-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1   <<<<Չարենցավանի Ա. Մանուկյանի անվան ՄՊՄԴ>>  ՀՈԱԿ >>  բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի <<Արա Մանուկյանի անվան ՄՊՄԴ>>  համայնքային ոչ առևտրային կազմակերպություն>>  բառերով:
1.2   <<<<Չարենցավանի ՄՊՍԿ>>  ՀՈԱԿ >>  բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի <<Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն>>  բառերով:
1.3  <<<<Չարենցավանի քաղաքային գրադարան>>  ՀՈԱԿ>>  բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի <<Քաղաքային գրադարան>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն>>  բառերով:
2.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: