Այսօր: Կիրակի, 18 Օգոստոսի 2019թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 284
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 787
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 օգոստոսի 2019 թվականի N 787

ԱՐՄԵՆ ԱԶԱՐՅԱՆԻՆ ԱՎՏՈՏՆԱԿ ԿԱՌՈՒՑԵԼՈՒՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննարկելով ք.Չարենցավանի3-րդ թաղամաս 32-րդ շենք թիվ 42հասցեի բնակիչԱրմեն Ազարյանի 2019 թվականի օգոստոսի 08-ի թիվ 2570/07 դիմումը, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2018 թվականի ապրիլի 05-ի թիվ 37-Ն որոշումըև ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի ա) ենթակետով՝ որոշում եմ.

1.Արմեն Ազարյանին ավտոտնակ կառուցելու նպատակով կառուցապատման իրավունքով հատկացնել 20 քմ մակերեսովք.Չարենցավան 3-րդ թաղամաս 4-րդ փողոցթիվ7/1հողատարածքը` մինչև 2035 թվականի դեկտեմբերի 31-ը, տարեկան 6000 (վեց հազար) ՀՀ դրամ վարձավճարով:

2. Կառուցապատողը շինարարությունը կարող է սկսել միայն Չարենցավանի համայնքապետարանի կողմից տրված շինարարության թույլտվության առկայության դեպքում:

3. Պարտավորեցնել Արմեն Ազարյանին

1)համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքների, ինչպես նաև Չարենցավան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի14-ի թիվ82-Ն և 83որոշումներով սահմանված կարգի, կառուցապատման թույլտվություն ստանալու համար վճարել համայնքի բյուջե տեղական տուրք ևտեղական վճար,

2)ավտոտնակը կառուցել քաղաքաշինության, ճարտարապետության,գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի կողմից հաստատված հատակագծի առկայության դեպքում:

3) համայնքի 900135101021 հաշվեհամարին վճարել 6000 (վեց հազար) ՀՀ դրամ, որպես հողի վարձի կանխավճար մեկ տարվա համար:

4. Քաղաքաշինության, ճարտարապետության,գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնին՝ սույն որոշմամբ նախատեսված պարտավորություններն ու պայմանագրով սահմանված պայմանները 3-ամսյա ժամկետում չկատարելու դեպքում ներկայացնել առաջարկություն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:

5. Հանձնարարել Բենիկ Բալբաբյանինկնքել կառուցապատման իրավունքի պայմանագիր:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

7. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner