Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով. ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍ
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍ
Չարենցավան համայնքի 2017 թվականի վարչական բյուջեի առաջին եռամսյակի եկամուտների ճշտված պլանը կազմել է 146801.5 հազ.դրամ, փաստացին կազմել է 140085.4 հազ.դրամ, կամ պլանը 1-ին եռամսյակի ճշտված պլանի նկատմամբ կատարվել է 95.4 % - ով:
Չարենցավան համայնքի 2017 թվականի վարչական բյուջեի ճշտված պլանով սեփական եկամուտ է պլանավորվել 36667.6 հազ. դրամ, փաստացի եկամուտը կազմել է 38735.7 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 105.6 %-ով:
2017 թվականի 1-ին եռամսյակի գույքային հարկեր անշարժ գույքից եկամուտների ճշտված պլանը կազմել է 7050.0 հազ.դրամ, իսկ փաստացին`6875.3 հազ.դրամ, կամ 1-ին եռամսյակի պլանը կատարվել է 97.5 % -ով:
Վարչական բյուջեի գույքային հարկեր անշարժ գույքից եկամուտների մեջ ամենամեծ տեսակարար կշիռ ունի համայնքի վարչական տարածքում գտնվող շենքերի և շինությունների գույքահարկը:
2017 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում համայնքի վարչական տարածքում գտնվող շենքերի և շինությունների գույքահարկի եկամուտների գծով պլանավորած 6000.0 հազ.դրամի դիմաց փաստացին կազմել է 5815.5 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 96.9 %, իսկ գույքային հարկեր այլ գույքից` գույքահարկ փոխադրամիջոցների համար եկամտատեսակի գծով պլանավորած 9500.0 հազ.դրամի դիմաց փաստացին կազմել է 10115.7 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 106.4 % -ով:
2017 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում համայնքի վարչական տարածքում գտնվող հողի հարկի գծով պլանավորած 1050.0 հազ.դրամի դիմաց փաստացին կազմել է 1059.76 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 100.9 %-ով:
2017 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ապրանքների օգտագործման, կամ գործունեության իրականացման թույլտվության վճարներ` տեղական տուրքեր եկամտատեսակի գծով պլանավորած 2720.0 հազ.դրամի դիմաց փաստացին կազմել է 2478.6 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 91.1 % -ով:
2017 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից այլ պարտադիր վճարներ` համայնքի բյուջե վճարվող պետական տուրքեր եկամտատեսակի գծով պլանավորած 1500.0 հազ.դրամի դիմաց փաստացին կազմել է 1111.5 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 74.1 % -ով:
2017 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում համայնքի գույքի վարձակալությունից եկամուտներ` համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության վճարների գծով պլանավորված 1950.0 հազ. դրամի դիմաց փաստացին կազմել է 2073.36 հազ. դրամ կամ պլանը կատարվել է 106.3 %-ով:
2017 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում համայնքի գույքի վարձակալությունից եկամուտներ`այլ գույքի վարձակալությունից վճարների գծով պլանավորված 550.0 հազ. դրամի դիմաց փաստացին կազմել է 336.7 հազ. դրամ կամ պլանը կատարվել է 61.2 %-ով:
2017 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից` պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար է ճշտված պլանով պլանավորվել է 1071.42 հազ. դրամ:
2017 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում վարչական գանձումներ եկամտատեսակի` տեղական վճարների գծով պլանավորած 11490.0 հազ. դրամի դիմաց փաստացին կազմել է 11594.0հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 100.9 %-ով:
2017 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում մուտքեր տույժերից, տուգանքներից` վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատասխանատվության միջոցների կիրառումից եկամտատեսակի գծով պլանավորված է 1000.0 հազ. դրամ:
2017 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ընթացիկ ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբմունքով տրամադրվող դոտացիայից հատկացվել է 97299.3 հազ. դրամ, ՀՀ պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ`սուբվենցիաներ 3564.0 հազ.դրամ:
ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍ
2017 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի պլանը կատարվել է 22.5 %-ով կամ ճշտված պլանով նախատեսված 621811.6 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 140152.53 հազ. դրամ:
2017 թվականի Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ հատվածի ծախսային մասի պլանը կատարվել է 23.5 %-ով կամ ճշտված պլանով նախատեսված 144565.7 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 33916.8 հազ. դրամ, որից
օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում հոդվածի պահպանման ծախսերը կատարվել է 23.2 %-ով կամ ճշտված պլանով նախատեսված 86365.2 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 20055.9 հազ. դրամ,
ընդհանուր բնույթի այլ ծառայություններ հոդվածի պահպանման համար ճշտված պլանով ծախս է նախատեսվել 5760.5 հազ. դրամ, որից ֆինանսավորվել է 1085.8 հազ դրամ, այսինքն պլանը կատարվել է 18.9 %-ով:
ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ հոդվածի պահպանման ծախսերը կատարվել է 24.4%-ով կամ պլանով նախատեսված 52440.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 12775.0 հազ,դրամ:
2017 թվականի բյուջեի ծախսային մասի Պաշտպանության հատվածով ճշտված պլանով պլանավորվել է 300.0 հազ. դրամ, որից`
քաղաքացիական պաշտպանություն հոդվածով պլանավորվել է 100.0 հազ. դրամ,
պաշտպանություն /այլ դասերին չպատկանող/ հոդվածի ճշտված պլանով պլանավորվել է 200.0 հազ. դրամ:
2017 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն հատվածի ճշտված պլանով պլանավորվել է 100.0 հազ. դրամ, որից`
փրկարար ծառայություն հոդվածի ճշտված պլանով պլանավորվել է 100.0 հազ. դրամ:
2017 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի Շրջակա միջավայրի պաշտպանության հատվածի ճշտված պլանով պլանավորված 109100.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 27106.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 24.9 %-ով, որից`
աղբահանում հոդվածի ճշտված պլանով պլանավորված 109100.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 27106.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 24.9 %-ով:
2017 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն հատվածի ճշտված պլանով գումար չի նախատեսվել :
2017 թվականի Հանգիստ, մշակույթ և կրոն հատվածի ճշտված պլանով պլանավորված 22296.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 4082.0 հազ. դրամ կամ պլանը կատարվել է 18.3 %-ով, որից`
մշակութային ծառայություններ` հոդվածի ճշտված պլանով պլանավորված 20438.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 4082.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 19.9 %-ով,որից`
գրադարաններ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 17728.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 4082.0 հազ. դրամ կամ պլանը կատարվել է 23 %-ով:
այլ մշակութային կազմակերպություններ հատվածի ճշտված պլանովճշտված պլանով պլանավորվել է 2710.0 հազ. դրամ:
հեռուստահաղորդումներ հատվածի ճշտված պլանով պլանավորվել է 358.0 հազ. դրամ:
քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ հոդվածի ճշտված պլանով պլանավորվել է 1500.0 հազ. դրամ:
2017 թվականի կրթություն հատվածի ճշտված պլանով պլանավորված 308278.7 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 73287.7 հազ. դրամ կամ պլանը կատարվել է 23.8 %-ով, որից`
նախադպրոցական կրթություն հատվածի ճշտված պլանով պլանավորված 147418.7 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 35013.7 հազ. դրամ կամ պլանը կատարվել է 23.7 %-ով:
արտադպոցական դաստիարակություն հատվածի ճշտված պլանով պլանավորված 158220.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 38274.0 հազ. դրամ կամ պլանը կատարվել է 24.1 %-ով:
Սոցիալական պաշտպանություն հատվածի պահպանման ծախսերի Սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող/ հոդվածի ճշտված պլանով ծախս է նախատեսվել 6000.0 հազ դրամ, որից փաստացի ֆինանսավորվել է 1760.0 հազ դրամ, կամ պլանը կատարվել է 29.3%-ով:
ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵ
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍ
Չարենցավան համայնքի 2017 թվականի ֆոնդային բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքեր հատվածի`հիմնական միջոցների իրացումից մուտքեր հոդվածի փաստացի մուտքը կազմել է 1914.8 հազ դրամ, որից `
հողի օտարումից մուտքեր պլանավորված 18848.3 հազ. դրամի դիմաց փաստացին կազմել է 1914.8 հազ. դրամ , կամ պլանը կատարվել է 10.2 %-ով:
ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍ
Չարենցավան համայնքի 2017 թվականի ֆոնդային բյուջեի ծախսային մասի ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր հատվածի`հիմնական միջոցներ հոդվածի ճշտված պլանը կատարվել է 7 %-ով, կամ ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 18848.7 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 1334.7 հազ.դրամ:
2017 թվականի ֆոնդային բյուջեի շենքեր և շինություններ հատվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 7530.0 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 1334.7 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 7 %-ով, որից`
-շենքերի և շինությունների ձեռք բերում հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմում է 3482.0 հազ դրամ,
-շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 4048.0 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 570.7 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 14%-ով:
2017 թվականի ֆոնդային բյուջեի Մեքենաներ և սարքավորումներ հատվածի ծախսային մասի ճշտված պլանը կատարվել է 1.9%-ով, կամ ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 8918.7 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 164.0 հազ.դրամ,որից`
-վարչական սարքավորումներ հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 484.0 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 164.0 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 33.9 %-ով,
-այլ մեքենաներ և սարքավորումներ հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 8434.7 հազ.դրամ:
2017 թվականի Այլ հիմնական միջոցներ հոդվածի ծախսային մասի ճշտված պլանով նախատեսվել է 2400.0 հազ. դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 600.0 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 25%-ով, որից
նախագծահետազոտական ծախսեր հոդվածի ծախսային մասի ճշտված պլանով նախատեսվել է 2400.0 հազ. դրամ, փաստացի ծախսը կազմել է 600.0 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 25%-ով:
ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ
2017 թվականի ընթացքում ճշտված պլանով նախատեսվել է 31171.2 հազ. դրամ պահուստային ֆոնդ:
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
Ընդունել ի գիտություն ֆինանսական և տնտեսական վերլուծությունների բաժնի պետի հաղորդումը` Չարենցավան համայնքի 2017 թվականի 1-ին եռամսյակի բյուջեի կատարման մասին` համաձայն հավելվածի: |