Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և քննարկելով Լուսինե Զիրոյանի /լիազորված անձ/ 2025 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 4432/11 դիմումը՝ որոշում եմ.
1․ ՀՀ պատգամավորների Չարենցավանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1996 թվականի հոկտեմբերի 29-ի «Պետական ֆոնդի տներում բնակարանները քաղաքացիների կողմից անվճար սեփականաշնորհելու մասին» թիվ 11 որոշման մեջ (անշարժ գույքի գտվելու վայր` Չարենցավան քաղաք 3-րդ թաղամաս 4-րդ շենք 30 բնակարան) «Արինա Ասկրյան» բառերը փոխարինել համապատասխան «Արինա Ասկարյան» բառերով, իսկ Անուշ Ասկրյան բառերը փոխարինել համապատասխան «Անուշ Ասկարյան» բառերով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: