«ԱՂՎԵՐԱՆ ԻՆՔ» ԸՀՄ-ի տնօրեն Ալեքսանդր Խեչումյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Արզական գյուղի Անտառային 1-ին փակուղի թիվ 4 շինության տարածքում գտնվող հյուրանոցային համալիրում ոգելից և ալկոհոլային խմիչքների,ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N 48/12 առ 2020 թվականի հունվարի 10-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 000156 անդորրագրի դիմումատուն 2020 թվականի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 17-ի N 67-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ.
1.
«ԱՂՎԵՐԱՆ ԻՆՔ» ընկերության Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Խեչումյանին 2020 թվականի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Արզական գյուղի Անտառային 1-ին փակուղի թիվ 4 շինության տարածքում գտնվող հյուրանոցային համալիրում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի իրացում (Վկայական N014043):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ
Վ. Բարսամյանի վրա:
3.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: