Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 15-ի թիվ 27-Ա որոշումը և Չարենցավանի համայնքապետարանում 2024 թվականի ապրիլի 26-ին անցկացված աճուրդային հանձնաժողովի թիվ 13 արձանագրությունը` որոշում եմ.
1. ՀՀ Կոտայքի մարզ գ. Բջնի 1–ին փողոց 6–րդ փակուղի թիվ 4 հասցեի բնակիչ Հայկ Պողոսյանին օտարել Չարենցավան համայնք գ. Բջնի 1–ին փողոց թիվ 5/9 հասցեում գտնվող 07-019-0072-0034 ծածկագրով հողամասը 330000 /երեք հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ արժեքով:
2. 07-019-0072-0034 ծածկագրով հողատարածքը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի դասին:
3. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 30000 (երեսուն հազար) դրամ:
4. Քաղաքացի Հայկ Պողոսյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: