Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 107
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



01 մարտի 2021 թ.

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Անհատ ձեռնարկատեր Սոսիկ Սոլոմոնյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ. Ալափարս, Հրազդանի տնտեսության մասնաճյուղի, Արզականի անտառատնտեսության 8-րդ քառակուսու 46 տեղամասի, Երևան-Սևան մայրուղու հ/տ 40քմ հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N 654/12 առ 2021 թվականի մարտի 01-ի):

Հաշվի առնելով, որ ըստ N 210301041927030 անդորրագրի դիմումատուն 2021 թվականի երկրորդ եռամսյակի  համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 51-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ.

1. Անհատ ձեռնարկատեր Սոսիկ Սոլոմոնյանին 2021 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ.Ալափարս, Հրազդանի տնտեսության մասնաճյուղի, Արզականի անտառատնտեսության 8-րդ քառակուսու 46 տեղամասի, Երևան-Սևան մայրուղու հ/տ 40քմ հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում, իրացնելու հանրային սննդի կազմակերպում և  իրացում (Վկայական N 014566):

2.  Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հայկանուշ Տոնապետյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner