Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 19
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 ապրիլի 2017 թվականի N 19

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ 1-ԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով.

ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍ                                                               

 

 ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍ

 

         Չարենցավան համայնքի 2017 թվականի վարչական բյուջեի առաջին եռամսյակի եկամուտների ճշտված  պլանը կազմել է 146801.5   հազ.դրամ, փաստացին կազմել է 140085.4 հազ.դրամ, կամ պլանը 1-ին եռամսյակի ճշտված պլանի նկատմամբ կատարվել է  95.4 % - ով:     

         Չարենցավան համայնքի 2017 թվականի վարչական բյուջեի ճշտված պլանով սեփական եկամուտ է պլանավորվել  36667.6 հազ. դրամ, փաստացի եկամուտը կազմել է 38735.7 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 105.6 %-ով:

 2017 թվականի 1-ին եռամսյակի  գույքային հարկեր անշարժ գույքից եկամուտների ճշտված պլանը կազմել է 7050.0 հազ.դրամ, իսկ փաստացին`6875.3 հազ.դրամ, կամ 1-ին եռամսյակի պլանը կատարվել է  97.5 % -ով:

           Վարչական  բյուջեի գույքային հարկեր անշարժ գույքից եկամուտների մեջ ամենամեծ տեսակարար կշիռ ունի  համայնքի  վարչական տարածքում գտնվող շենքերի և շինությունների գույքահարկը:

            2017 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում համայնքի  վարչական տարածքում գտնվող շենքերի և շինությունների գույքահարկի եկամուտների գծով պլանավորած 6000.0 հազ.դրամի դիմաց փաստացին կազմել է 5815.5 հազ.դրամ, կամ  պլանը կատարվել է 96.9 %, իսկ գույքային հարկեր այլ գույքից` գույքահարկ փոխադրամիջոցների համար եկամտատեսակի գծով պլանավորած 9500.0 հազ.դրամի դիմաց փաստացին կազմել է 10115.7  հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 106.4 % -ով:

      2017 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում համայնքի  վարչական տարածքում գտնվող հողի հարկի գծով պլանավորած  1050.0 հազ.դրամի դիմաց  փաստացին կազմել է 1059.76 հազ.դրամ, կամ  պլանը կատարվել է 100.9 %-ով:

          2017 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ապրանքների օգտագործման, կամ գործունեության իրականացման թույլտվության վճարներ` տեղական տուրքեր եկամտատեսակի գծով պլանավորած 2720.0 հազ.դրամի դիմաց փաստացին կազմել է 2478.6 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 91.1 % -ով:

             2017 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից այլ պարտադիր վճարներ` համայնքի բյուջե վճարվող պետական տուրքեր   եկամտատեսակի գծով պլանավորած  1500.0 հազ.դրամի դիմաց փաստացին կազմել է  1111.5 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 74.1 % -ով:

             2017 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում համայնքի գույքի վարձակալությունից եկամուտներ` համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության վճարների գծով պլանավորված 1950.0 հազ. դրամի դիմաց փաստացին կազմել է 2073.36 հազ. դրամ կամ պլանը կատարվել է  106.3 %-ով:

            2017 թվականի  1-ին եռամսյակի ընթացքում համայնքի գույքի վարձակալությունից եկամուտներ`այլ գույքի վարձակալությունից վճարների գծով պլանավորված 550.0 հազ. դրամի դիմաց փաստացին կազմել է 336.7 հազ. դրամ կամ պլանը կատարվել է  61.2 %-ով:

2017 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից` պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար է ճշտված պլանով պլանավորվել է 1071.42 հազ. դրամ:

            2017 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում վարչական գանձումներ եկամտատեսակի` տեղական վճարների գծով պլանավորած 11490.0 հազ. դրամի դիմաց փաստացին կազմել է 11594.0հազ. դրամ, կամ  պլանը կատարվել է  100.9 %-ով:

           2017 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում մուտքեր տույժերից, տուգանքներից` վարչական  իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման  մարմինների կողմից պատասխանատվության միջոցների կիրառումից եկամտատեսակի գծով պլանավորված է 1000.0 հազ. դրամ:

          2017 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ընթացիկ ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ՀՀ  պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբմունքով տրամադրվող դոտացիայից  հատկացվել է 97299.3 հազ. դրամ,  ՀՀ պետական բյուջեից  տրամադրվող նպատակային հատկացումներ`սուբվենցիաներ 3564.0 հազ.դրամ:

 

ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍ

 

     2017 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի պլանը կատարվել է 22.5 %-ով կամ ճշտված պլանով նախատեսված 621811.6 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 140152.53  հազ. դրամ:

 

     2017 թվականի Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ հատվածի ծախսային մասի պլանը կատարվել է 23.5 %-ով կամ ճշտված պլանով նախատեսված  144565.7 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 33916.8  հազ. դրամ, որից

     օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում հոդվածի պահպանման ծախսերը կատարվել է 23.2 %-ով կամ ճշտված պլանով նախատեսված  86365.2 հազ. դրամի դիմաց  ֆինանսավորվել է 20055.9  հազ. դրամ,

      ընդհանուր բնույթի այլ ծառայություններ  հոդվածի պահպանման  համար ճշտված պլանով ծախս  է  նախատեսվել   5760.5 հազ. դրամ, որից ֆինանսավորվել է 1085.8 հազ դրամ, այսինքն պլանը կատարվել է 18.9 %-ով:

    ընդհանուր բնույթի  հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ հոդվածի պահպանման ծախսերը կատարվել է  24.4%-ով կամ պլանով նախատեսված 52440.0 հազ. դրամի դիմաց  ֆինանսավորվել է 12775.0 հազ,դրամ:

     2017 թվականի բյուջեի ծախսային մասի  Պաշտպանության  հատվածով ճշտված պլանով   պլանավորվել է 300.0 հազ. դրամ, որից`

       քաղաքացիական պաշտպանություն հոդվածով պլանավորվել  է 100.0 հազ. դրամ,

      պաշտպանություն /այլ դասերին չպատկանող/ հոդվածի  ճշտված պլանով պլանավորվել է  200.0 հազ. դրամ:

     2017 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի  Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն   հատվածի ճշտված պլանով պլանավորվել է 100.0 հազ. դրամ,  որից`

     փրկարար ծառայություն հոդվածի ճշտված պլանով պլանավորվել է 100.0 հազ. դրամ:

    2017 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի Շրջակա միջավայրի պաշտպանության  հատվածի   ճշտված պլանով պլանավորված 109100.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 27106.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  24.9 %-ով, որից`

   աղբահանում հոդվածի  ճշտված պլանով պլանավորված  109100.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է  27106.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 24.9 %-ով:

        2017 թվականի  վարչական բյուջեի ծախսային մասի բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն  հատվածի   ճշտված պլանով  գումար չի նախատեսվել :

     2017 թվականի  Հանգիստ, մշակույթ և կրոն հատվածի ճշտված պլանով պլանավորված 22296.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 4082.0 հազ. դրամ կամ պլանը կատարվել է 18.3 %-ով, որից`

     մշակութային ծառայություններ` հոդվածի ճշտված պլանով պլանավորված 20438.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 4082.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  19.9 %-ով,որից`

     գրադարաններ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 17728.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 4082.0 հազ. դրամ կամ պլանը կատարվել է  23 %-ով:

      այլ մշակութային կազմակերպություններ հատվածի ճշտված պլանովճշտված պլանով պլանավորվել  է 2710.0 հազ. դրամ:

     հեռուստահաղորդումներ հատվածի ճշտված պլանով պլանավորվել է 358.0 հազ. դրամ:

      քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ հոդվածի ճշտված պլանով պլանավորվել է 1500.0 հազ. դրամ:

      2017 թվականի  կրթություն հատվածի ճշտված պլանով պլանավորված 308278.7 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 73287.7 հազ. դրամ կամ պլանը կատարվել է 23.8 %-ով, որից`

     նախադպրոցական կրթություն հատվածի ճշտված պլանով պլանավորված 147418.7 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 35013.7 հազ. դրամ կամ պլանը կատարվել է  23.7 %-ով:

      արտադպոցական դաստիարակություն հատվածի ճշտված պլանով պլանավորված 158220.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 38274.0 հազ. դրամ կամ պլանը կատարվել է  24.1 %-ով:

  Սոցիալական պաշտպանություն հատվածի պահպանման ծախսերի Սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող/ հոդվածի ճշտված պլանով ծախս է նախատեսվել 6000.0 հազ դրամ, որից փաստացի ֆինանսավորվել է 1760.0 հազ դրամ, կամ պլանը կատարվել է 29.3%-ով:

 

ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵ         

 

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍ

 

       Չարենցավան համայնքի 2017 թվականի  ֆոնդային բյուջեի  ոչ ֆինանսական ակտիվների իրացումից     մուտքեր հատվածի`հիմնական միջոցների իրացումից մուտքեր հոդվածի փաստացի մուտքը կազմել է  1914.8 հազ դրամ, որից `

     հողի օտարումից մուտքեր պլանավորված 18848.3 հազ. դրամի դիմաց   փաստացին կազմել է 1914.8 հազ. դրամ , կամ պլանը կատարվել է 10.2 %-ով:   

     

ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍ

 

      Չարենցավան համայնքի 2017 թվականի ֆոնդային բյուջեի ծախսային մասի ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր հատվածի`հիմնական միջոցներ հոդվածի ճշտված պլանը կատարվել է  7 %-ով, կամ ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 18848.7 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է  1334.7 հազ.դրամ:

      2017 թվականի ֆոնդային բյուջեի շենքեր և շինություններ հատվածի ճշտված պլանով նախատեսված  ծախսը կազմել է 7530.0 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է  1334.7 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է  7 %-ով, որից`

     -շենքերի և շինությունների ձեռք բերում հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմում է 3482.0 հազ դրամ,

      -շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 4048.0 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 570.7 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 14%-ով:

   2017 թվականի ֆոնդային բյուջեի  Մեքենաներ և սարքավորումներ  հատվածի ծախսային մասի ճշտված պլանը կատարվել է 1.9%-ով, կամ ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է  8918.7 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 164.0 հազ.դրամ,որից`

      -վարչական սարքավորումներ հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 484.0 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է  164.0 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 33.9 %-ով,

      -այլ մեքենաներ և սարքավորումներ հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է  8434.7 հազ.դրամ:

   2017 թվականի Այլ հիմնական միջոցներ հոդվածի ծախսային մասի ճշտված պլանով նախատեսվել է 2400.0 հազ. դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է  600.0 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է  25%-ով, որից

    նախագծահետազոտական ծախսեր հոդվածի ծախսային մասի ճշտված պլանով նախատեսվել է 2400.0 հազ. դրամ, փաստացի ծախսը կազմել է  600.0 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է  25%-ով:

    

ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ

 

2017 թվականի ընթացքում  ճշտված պլանով  նախատեսվել է 31171.2 հազ. դրամ պահուստային ֆոնդ:



 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

 

 

Ընդունել ի գիտություն ֆինանսական և տնտեսական  վերլուծությունների  բաժնի պետի հաղորդումը` Չարենցավան համայնքի 2017 թվականի 1-ին եռամսյակի  բյուջեի կատարման մասին` համաձայն հավելվածի:


Կողմ -11

ԲԱԲԱՅԱՆ ՎԱԼԵՐԻ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՆԱՏՈԼԻ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀԱԿՈԲ

ԴԱՎԹՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԵՓՐԵՄՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ԽԱՆՍԱՆԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻՇԱ

ՄԱԼԽԱՍՅԱՆ ՆՈՐԻԿ

ՄԱԿԻՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(735.97 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner