Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման դրույթներով և հաշվի առնելով Մ. Հարությունյանի 2024 թվականի մարտի 29-ի թիվ 1404/07 դիմումը` որոշում եմ.
1. Ճանաչել օրինական Հռիփսիմե, Գայանե Մխիթարյաններին և Մարգարիտ Հարությունյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ք. Չարենցավան 10-րդ թաղամաս 3-րդ փողոց թիվ 17 հասցեում գտնվող 0.08384 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 102 քմ արտաքին մակերեսով շինությունը` համաձայն հատակագծի և «Արփինե Սուքիասյան» Ա/Ձ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2023ADGDT3 ծածկագրի:
2. Օրինական ճանաչված շինության և ինքնակամ բացված 1 պատուհանի համար 30-օրյա ժամկետում Չարենցավան համայնքի 900135101559 հաշվարկային հաշվին վճարել 173.000 ՀՀ դրամ:
3. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: