Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով   և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով.
                             ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ  ՈՐՈՇՈՒՄ Է.
1.       Չարենցավան համայնքի ավագանու 2004 թվականի մարտի 26-ի <<Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին>> թիվ 3/11  որոշման մեջ կատարել հետևյալ   փոփոխությունները.
1.1    << <<Չարենցավանի մշակույթ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի <<Մշակույթ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն>> բառերով:
1.2  Հաստատել  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի <<Մշակույթ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` նոր խմբագրությամբ:
1.3  Ուժը կորցրած ճանաչել Չարենցավան համայնքի ավագանու 2004 թվականի մարտի 
 26-ի թիվ 3/11 որոշման 2-րդ կետը:
 
2.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: