Առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածներով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Դ․ Սարգսյանի 2025 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 5149/07 դիմումը` որոշում եմ.
1. Տալ համաձայնություն Դավիթ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Չարենցավան համայնք գյուղ Ալափարս 5-րդ փողոց թիվ 27 հասցեի գույք բաժանել 2 միավորի և հասցեավորել որպես Չարենցավան համայնք գյուղ Ալափարս 5-րդ փողոց թիվ 27 (հողամասի մակերեսը՝ 1745․3 քմ) և Չարենցավան համայնք գյուղ Ալափարս 5-րդ փողոց թիվ 27/1 (հողամասի մակերեսը՝ 854․7 քմ հա) միավորներ:
2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում` համաձայն «ԱԼԲԻ ՌԱՖ» ՍՊԸ-ի կողմից հաստատված հատակագծերի։
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: