ԿՐԻՍՏԱԼ ՌԵԶՈՐԹ ԱՂՎԵՐԱՆ ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Հակոբյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ. Արզական Անտառային փողոց թիվ 41 հասցեում գտնվող հանգստյան տանը, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N 449/12 առ 2019 թվականի փետրվարի 14-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N000384 անդորրագրի դիմումատուն 2019 թվականի առաջին կիսամյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 14-ի N 82-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1. ԿՐԻՍՏԱԼ ՌԵԶՈՐԹ ԱՂՎԵՐԱՆ ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Հակոբյանին թույլատրել 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ. Արզական Անտառային փողոց թիվ 41 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրում գտնվող հանգստյան տանը, իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Վկայական 013665):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ
Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: