Քննարկելով ք. Չարենցավան 6-րդ թաղամաս 6-րդ շենք թիվ 44 հասցեի բնակիչ Արտավազդ Ալեքսանյանի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 3351/07 դիմումը, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2018 թվականի ապրիլի 05-ի թիվ 37-Ն որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի ա) ենթակետով` որոշում եմ.
1. Արտավազդ Ալեքսանյանին տնտեսական շինություն կառուցելու նպատակովկառուցապատման իրավունքով հատկացնել 20 քմ մակերեսով ք.Չարենցավան Շահումյան փողոց թիվ 1/6 հողատարածքը` մինչև 2035 թվականի դեկտեմբերի 31-ը, տարեկան 6000 (վեց հազար) ՀՀ դրամ վարձավճարով:
2. Կառուցապատողը շինարարությունը կարող է սկսել միայն Չարենցավանի համայնքապետարանի կողմից տրված շինարարության թույլտվության առկայության դեպքում:
3. Պարտավորեցնել Արտավազդ Ալեքսանյանին
1) համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքների, ինչպես նաև Չարենցավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 67-Ն և 68 որոշումներով սահմանված կարգի, կառուցապատման թույլտվություն ստանալու համար վճարել համայնքի բյուջե տեղական տուրք և տեղական վճար,
2) տնտեսական շինությունը կառուցել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի կողմից հաստատված հատակագծի առկայության դեպքում:
3) համայնքի 900135101021 հաշվեհամարին վճարել 6000 (վեց հազար) ՀՀ դրամ, որպես հողի վարձի կանխավճար` մեկ տարվա համար:
4. Քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնին՝ սույն որոշմամբ նախատեսված պարտավորություններն ու պայմանագրով սահմանված պայմանները 3-ամսյա ժամկետում չկատարելու դեպքում ներկայացնել առաջարկություն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
5. Հանձնարարել Բենիկ Բալբաբյանին կնքել կառուցապատման իրավունքի պայմանագիր:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
7. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա: