Տիգրան Ղազարյան Մամիկոնի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ.Բջնի, Բջնիի Գետափ հանգստյան գոտի հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N827/12 առ 2020 թվականի մարտի 12-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 39 անդորրագրի դիմումատուն 2019 թվականի երկրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 17-ի N 67-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ.
1. Տիգրան Ղազարյան Մամիկոնի անհատ ձեռնարկատիրոջը 2020 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ.Բջնի, Բջնիի Գետափ հանգստյան գոտի հանրային սննդի օբյեկտում, իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Վկայական N014145):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: