Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 987
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հոկտեմբերի 2019 թվականի N 987

ՎԱՐԱԶԴԱՏ ՌԱԶՄԻԿԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նկարագրությունը, վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Չարենցավանի համայնքապետարանի 05.10.2019թ թիվ 1 արձանագրությամբ  հայտնվել է, որ Վարազդատ Ռազմիկի Թովմասյանը կատարել է <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի>> այսուհետ` Օրենսգիրք 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտում:    

Խախտման վերաբերյալ լսումներն իրականացվել է  2019թ. հոկտեմբերի 10-ին, ինչի մասին քաղաքացին  ծանուցվել է:

Վերոգրյալի հիման վրա, հիմք ընդունելով Չարենցավանիհամայնքի ղեկավարին առընթերվարչականհանձնաժողովի 10.10.2019թ.  թիվ 4 նիստի արձանագրությունը`

ՈՐՈՇԵՑԻ

         

1.     Քաղաքացի  Վարազդատ Ռազմիկի Թովմասյանին ենթարկել վարչական պատասխանատվության` Օրենսգրքի 154-րդ  հոդվածի 1-ին մասով  նախատեսված խախտում թույլ տալու համար և  նշանակել վարչական տուգանք 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:

2.    Տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում` 900135101203 հաշվարկային հաշվին:

3.    Վճարումը սահմանված ժամկետում չիրականացնելու դեպքում գումարը կգանձվի ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից:

4.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

5.    Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner