Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի դրույթներով` Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
1. Ի գիտություն ընդունել 2023 թվականի սեպտեմբեր ամսին Չարենցավան համայնքում իրավական հսկողության արդյունքում բացահայտված թերությունները և դրանց վերացման ուղղությամբ տարված աշխատանքները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |