Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 545
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հոկտեմբերի 2017 թվականի N 545

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Ալթունյանը  դիմել է  իր   գործունեության  վայրում` Չարենցավան քաղաքի Թումանյան փողոցին հարակից տարածքում գտնվող խանութում, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N 2004/12 առ  2017 թվականի հոկտեմբերի 09-ի):

Հաշվի առնելով, որ  ըստ N 314 անդորրագրի դիմումատուն 2017 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 26-ի N 66-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի
 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.

 

     Անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Ալթունյանին  2017 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 13-ն թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան քաղաքի Թումանյան փողոցին հարակից տարածքում գտնվող խանութում իրականացնելու թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք  (Վկայական N 013074):

 

2.  Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման և եկամուտների հավաքագրման բաժնի պետ  Վ. Բարսամյանի  վրա:

 

3.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner