Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի ապրիլի 06-ի թիվ 516-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների դրույթներով` որոշում եմ.
1. Չարենցավան համայնքի սեփականություն համարվող 07-015-0005-0106 ծածկագրով հողատարածքից առանձնացնել 0.12657 հա մակերեսով հողատարածք՝ նկատի ունենալով, որ հողամասի նպատակային նշանակությունն է բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունն` այլ:
2. Առաջացած հողատարածքը հասցեավորել որպես Չարենցավան համայնք գյուղ Արզական Ն. Զարյան փողոց թիվ 44/4:
3. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման` համաձայն «Վահագն Սարգսյան» Ա/Ձ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2023ZNKV99 ծածկագրի:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: