Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով ՎԻՏԱԼԵՆԴ ՍՊԸ-ի կողմից ներկայացրած ճարտարապետահատակագծային առաջադրանքի հայտը.Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1. Սեփականության իրավունքով ՎԻՏԱԼԵՆԴ ՍՊԸ-ինպատկանող 07-008-0231-0027 ծածկագրով 3.1087 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել որպես արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողատեսքի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից: |