Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 87-Ա նախագիծը հանվել է օրակարգից
 

Զեկ. ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 6-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի պահանջներով՝ Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի արտադպրոցական ուսումնական հաստատությունների կանոնադրությունները հաստատելու մասին»  N 6-Ա որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 22-րդ կետը և N 3, N 4 հավելվածների 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Հաստատությունը գործում է ամբողջ տարվա ընթացքում: Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Հաստատությունում սահմանվում է հնգօրյա ուսումնական շաբաթ՝ երկու հանգստյան օրով (շաբաթ և կիրակի): Մասնագիտական առանձնահատկություններից և շենքային պայմաններից ելնելով՝ համայնքի ղեկավարի որոշմամբ կարող է սահմանվել նաև վեցօրյա ուսումնական շաբաթ»:

2.  Սույնորոշումը տարածվում է 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա:


ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner