Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով և  «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով.
                                      ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ  ՈՐՈՇՈՒՄ Է.
1.      Չարենցավան համայնքի ավագանու 2014 թվականի հուլիսի 14-ի <<Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի <<Գառզուի անվան արվեստի դպրոց> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին>> թիվ 38 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1   <<Չարենցավան համայնքի <<Գառզուի անվան արվեստի դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի <<Գառզուի անվան արվեստի դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն>>  բառերով:
2.       Չարենցավան համայնքի ավագանու 2014 թվականի նոյեմբերի 13-ի <<Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի <<Ա. Խաչատուրյանի անվան մանկական երաժշտական դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին>> թիվ 68 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
 
 
 
 
 
2.1  <<Չարենցավան համայնքի <<Ա. Խաչատուրյանի անվան մանկական երաժշտական դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի  <<Ա. Խաչատուրյանի անվան մանկական երաժշտական դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն>> բառերով:
 
3.    Արզական համայնքի ավագանու 2014 թվականի հունվարի 23-ի  թիվ 2-Ա որոշման մեջ <<ՀՀ Կոտայքի մարզի Արզական համայնքի արվեստի դպրոց համայնքային ոչ առևտրային կազմակերպություն>> բառերը փոխարինել  <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական գյուղի արվեստի դպրոց  համայնքային ոչ առևտրային կազմակերպություն>> բառերով:
4.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: