Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 2008 թվականի հունիսի 10-ի օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Հողային բարեփոխումների և Բջնիի հանձնաժողովի 12.04.1991թ. թիվ 14 որոշումը և հաշվի առնելով Լ. Ստեփանյանի 2024 թվականի ապրիլի 23-ի թիվ 1996/07 դիմումը` որոշում եմ.
1. Վերականգնել Սովխոզ, Ասյա, Լեռնիկ Ստեփանյաններին պատկանող 0.22874 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը և ճանաչելնրա սեփականությանիրավունքըՉարենցավանհամայնք, գ. Բջնի վարչական տարածքում գտնվող 07-019-0054-0023 ծածկագրով 0.22874 հա մակերեսով հողամասի և 1972 թվականին կառուցված 501.7 քմմակերեսովբնակելիտաննկատմամբ`համաձայն «Գեոլենդ» ՍՊԸ-ի կողմից հաստատված հատակագծի, նկատիունենալով, որհողամասըչիդասվումՀողայինօրենսգրքի 60-րդհոդվածովսահանվածհողամասերիցանկում:
2. Առաջացած միավորը հասցեավորել Չարենցավան համայնք գ. Բջնի 1–ին փողոց թիվ 146։
3. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: