Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով   և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով.                              ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ  ՈՐՈՇՈՒՄ Է. 
1.       Չարենցավան համայնքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 19-ի <<Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և կանոնադրությունը հաստատելու մասին>> թիվ 126  որոշման մեջ կատարել հետևյալ   փոփոխությունները. 
1.1   << << Մաքուր Չարենցավան>>  համայնքային ոչ առևտրային կազմակերպություն>>  բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի  << Մաքուր Չարենցավան>>   համայնքային ոչ  առևտրային կազմակերպություն>>  բառերով: 
  
  
2.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  |