Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի ապրիլի 06-ի թիվ 516-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների դրույթներով` որոշում եմ.
1. Չարենցավան համայնքի սեփականություն համարվող 07-015-0136-0007 ծածկագրով հողատարածքից առանձնացնել 0.05747 հա մակերեսով հողատարածք՝ նկատի ունենալով, որ հողամասի նպատակային նշանակությունն է բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունն` այլ:
2. Առաջացած հողատարածքը հասցեավորել որպես Չարենցավան համայնք գյուղ Արզական Բջնիի խճուղի 3–րդ փակուղի թիվ 2/1։
3. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման` համաձայն «Արամ Աջաբխանյան» Ա/Ձ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2023KUQ6BC ծածկագրի:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: