Չարենցավան համայնքի, Չարենցավան քաղաքի բնակիչ Իրինա Վլադիմիրի Մնացականյանը դիմել է Չարենցավան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին իր անչափահաս երեխաներին՝ Դավիթ Գոռի Գրիգորյանին, Էրիկ Գոռի Գրիգորյանին և Մոնթե Գոռի Գրիգորյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքի բաժնեմասերը օտարելու թույլտվություն ստանալու խնդրանքով:
Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 29-ի թիվ 17 նիստի արձանագրությունը և ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Ընտանեկան օրենսգրքի» 47-րդ հոդվածի 3-րդ մասով և հաշվի առնելով, որ անչափահաս երեխաների իրավունքները խախտված չեն որոշում եմ.
1. Թույլատրել՝ Իրինա Վլադիմիրի Մնացականյանին /ծնված 01.08.1987թ./ օտարելու իր անչափահաս երեխաներին` Դավիթ Գոռի Գրիգորյանին /ծնված 08.04.2011թ./,Էրիկ Գոռի Գրիգորյանին /ծնված՝ 03.05.2012թ./ և Մոնթե Գոռի Գրիգորյանին /ծնված՝ 04.07.2020թ./ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի գյուղի 9-րդ փողոցի 4-րդ նրբանցքի 3 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ հողամասի /կադաստրային ծածկագիր 07-019-0109-0006, վկայական N 21122023-07-0236/ երեխաներին պատկանող համապատասխանաբար 1/20 բաժնեմասերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: