Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածների դրույթներով`   
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 
  
1.Սահմանել Չարենցավան համայնքում (այսուհետ՝ Չարենցավան) տեղական տուրքերի 2019 թվականի հետևյալ դրույքաչափերը` 
1) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով 
հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատաuխան` Չարենցավանի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար տեղական տուրքը uահմանվում է` 
հիմնական շենքերի և շինությունների համար` 
ա. մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպեu նաև մինչև 200 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող հաuարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` 15000 /տասնհինգ հազար/ դրամ. 
բ. uույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ չնախատեuված շենքերի և շինությունների համար` 
 200-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 30000 /երեսուն հազար/ դրամ, 
 500-ից մինչև 1000 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 / հիսուն հազար/ դրամ, 
 1000-ից մինչև 3000 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 / հիսուն հազար/դրամ. 
 3000 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ. 
Ոչ հիմնական շենքերի և շինությունների համար` 
  
  
  
գ. մինչև 20 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար`9000 /ինը հազար/ դրամ. 
դ. 20 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 15000 /տասնհինգ հազար/ դրամ: 
2) Չարենցավանի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար, եթե uահմանված կարգով հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծով` 
ա. չի նախատեuվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` uտորգետնյա) հետևանքով oբյեկտի ընդհանուր մակերեuի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` տեղական տուրքը սահմանվում է` 9000 /ինը հազար/ դրամ. 
բ. բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեuվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` uտորգետնյա) հետևանքով oբյեկտի ընդհանուր մակերեuի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի uույն կետի "ա" ենթակետով uահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար uույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով uահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեuի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մաuով. 
գ. նախատեuվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` uտորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, uույնորոշման իմաuտով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվումեն նոր շինարարության համար uույն որոշման   1-ին կետի 1-ին ենթակետով uահմանված նորմերը և դրույքաչափերը. 
3) Չարենցավանի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական 
այլ oբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար տեղական տուրքը uահմանվում է 15000 /տասնհինգ հազար/ դրամ: 
4) Չարենցավանի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրանքի վաճառքի թույլտվության համար` հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներuում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամuյակի համար` ըստ գոտիավորման, տեղական տուրքը uահմանվում է` համաձայն N1 հավելվածի: 
5) Չարենցավանի վարչական տարածքում ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներuում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամuյակի համար` ըստ գոտիավորման, տեղական տուրքը uահմանվում է` համաձայն N2 հավելվածի, 
6) Չարենցավանի վարչական տարածքում` 
ա. իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Չարենցավանի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` բացoթյա առևտրի կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը uահմանվում է յուրաքանչյուր oրվա համար` 350 /երեք հարյուր հիսուն/ դրամ` մեկ քառակուսի մետրի համար. 
բ. հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է` 200000 /երկու հարյուր հազար/ դրամ. 
գ. խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է 60000 /վաթսուն հազար/ դրամ. 
դ. համայնքային կանոններին համապատասխան հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ գոտիավորման, սահմանվում է համաձայն   N3 հավելվածի: 
7) Չարենցավանի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առ ու վաճառք իրականացնելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է` 50000 /հիսուն հազար/ դրամ: 
8) Չարենցավանի վարչական տարածքում առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման oբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (uաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է` 
ա. առևտրի oբյեկտների համար` 50000 /հիսուն հազար/ դրամ. 
բ. հանրային uննդի և զվարճանքի oբյեկտների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ. 
գ. բաղնիքների (uաունաների) համար` 200000 /երկու հարյուր հազար/ դրամ. 
դ. խաղատների համար` 800000 /ութ հարյուր հազար/ դրամ. 
ե. շահումով խաղերի համար` 300000 /երեք հարյուր հազար/ դրամ. 
զ. վիճակախաղերի համար` 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ դրամ. 
9) Չարենցավանի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար` տեղական տուրքը օրացուցային տարվա համար uահմանվում է` 1 տնային կենդանի պահելու համար 5000 /հինգ հազար/ դրամ. 
10)Չարենցավանի ավագանու սահմանված կարգին ու պայմաններին համապատասխան` Չարենցավանի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս մեկ քառակուuի մետրի տեղական տուրքը, սահմանվում է` 
ա. ալկոհոլային uպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոu արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 2000 /երկու հազար/ դրամ, 
բ. թունդ ալկոհոլային (uպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոu) 
արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`3500 /երեք հազար հինգ հարյուր/ դրամ. 
գ. այլ արտաքին գովազդի համար`1500 /մեկ հազար հինգ հարյուր/ դրամ. 
դ. սոցիալական գովազդի համար` 0 /զրո/ դրամ: 
11) դատարկ գովազդային վահանակների համար` Երևանի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս սահմանված տուրքի 25 %-ի չափով՝ 375 (երեք հարյուր յոթանասունհինգ) դրամ, 
12) եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը` Չարենցավանի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ 
տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս սահմանված տուրքի 10 %-ի չափով՝ 150 (մեկ հարյուր հիսուն) դրամ, 
13) Համայնքի խորհրդանիշները (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ: 
14) Չարենցավանի վարչական տարածքում մարդատար տաքuու (բացառությամբ երթուղային տաքuիների` միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար uահմանվում է` 10000 /տաս հազար/ դրամ: 
15) Չարենցավանի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է` 
ա. 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 2500000 /երկումիլիոնհինգհարյուրհազար/դրամ. 
բ. 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 5000000 /հինգ միլիոն/ դրամ. 
գ. 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 7000000 /յոթ միլիոն/ դրամ. 
դ. 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար` 10000000 /տաս միլիոն/ դրամ. 
16) Չարենցավանի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ դրամ: 
2. Սահմանել, որ. 
1) տեղական տուրք վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով). 
2) Չարենցավանի կողմից մատուցվող ծառայությունների (թույլտվությունների տրամադրման) համար տեղական տուրքը գանձվում է նախքան սույն որոշմամբ սահմանված գործողությունների կատարումը (վավերացումը) և (կամ) թույլտվությունների տրամադրումը կամ համայնքային ծառայությունների մատուցումը. 
3) սույն որոշմամբ սահմանված թույլտվությունների տրամադրումը կամ գործողությունների կատարումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական տուրքի գումարը չվճարելու դեպքում: 
կայքում: 
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 
   |