Անուշ Գալստյան էդուարդի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Խորենացի փողոց թիվ 12 , փակուղի թիվ 5 տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N419/12 առ 2019 թվականի փետրվարի 12-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N0140 անդորրագրի դիմումատուն 01.03.2019թ.-31.03.2019թ համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 14-ի N 82-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1. Անուշ Գալստյան էդուարդի անհատ ձեռնարկատիրոջը 01.03.2019թ.-31.03.2019թ ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Խորենացի փողոց թիվ 12 , փակուղի թիվ 5 տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի վաճառք (Վկայական 013663):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ
Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: