Վահե Գալստյան Վազգենի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի 1-ին թաղամաս 10-րդ շենք թիվ 3 բացվածքում գտնվող հանրային սննդի օբյեկտում, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N893/12 առ 2020 թվականի մարտի 17-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N00140 անդորրագրի դիմումատուն 2020 թվականի երկրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 17-ի N 67-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ
1. Վահե Գալստյան Վազգենի անհատ ձեռնարկատիրոջը 2020 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի 1-ին թաղամաս 10-րդ շենք թիվ 3 բացվածքում գտնվող հանրային սննդի օբյեկտում, իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Վկայական N014147):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ
Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: