Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի դրույթներով` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
Հաստատել համայնքի ավագանու թիվ 5 արտահերթնիստի օրակարգը`
- Չարենցավան համայնքի 2017-2021 թվականների զարգացման ծրագիրը հաստատելու մասին:
- ԵՄ կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարներ հանուն՝ տնտեսական զարգացման» ծրագրին անդամակցելու հայտը հաստատելու մասին:
- Համայնքի ավագանու իրավասու հանձնաժողով ստեղծելու և նրա կազմը հաստատելու մասին:
- Համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները հաստատելու մասին:
- Համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները հաստատելու մասին:
- Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքը աճուրդային կարգով օտարելու թույլտվություն տալու մասին:
- Որպես բնակարանային բարելավման կարիք ունեցող անձանց հատկացված բնակարանները սեփականաշնորհելու թույլտվություն տալու մասին:
- Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանը նվիրատվության եղանակով վարձակալին օտարելու համաձայնություն տալու մասին:
- Չարենցավան համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 65 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
- Չարենցավան համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 64 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
|