Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, Հասարակության և պետությանկարիքների համար սեփականության օտարման մասին օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետով, հիմք ընդունելով Չարենցավան համայնքի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 60 որոշումը՝ Չարենցավան քաղաքի թիվ 2 գերեզմանատունը ընդլայնելու նպատակով հողամաս ձեռք բերելու մասին, որոշում եմ`
1.Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի թիվ 2 գերեզմանատան ընդլայնման համար, որպես համայնքային սեփականություն, գնել գերեզմանատանը կից քաղ. Աստղիկ Սուրենի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 07-008-0237-0011 կադաստրային ծածկագրով 0.53454հա գյուղատնտեսական նշանակության հողամասը:
- Աստղիկ Սահակյանին համայնքի բյուջեից վճարել 1000000(մեկ միլիոն) ՀՀ դրամ,որը փոխադարձ համաձայնությամբ կազմում էհողամասի արժեքը:
- Աստղիկ Սահակյանի հետ կնքելառուվաճառքիպայմանագիր:
- Սույն որոշմամբ ծագող իրավունքները ենթակա են գրանցման ԱԳԿՊԿ Մարզերի միավորված ստորաբաժանումում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: