Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 նոյեմբերի 2020 թ.

ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՔԱՂԱՔ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍ 1-ԻՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1/3 ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների, հաշվի առնելով Արթուր Աբգարյանի համաձայնությունը` որոշում եմ.

1. Համայնքային սեփականություն հանդիսացող ք. Չարենցավան 1-ին թաղամաս 1-ին փողոց թիվ 1/3 շինությունը վերահասցեավորել որպես ք. Չարենցավան 1-ին թաղամաս 1-ին փողոց թիվ 1/4 շինություն / 30092020-07-0106 վկայական/:

 2.Օրինական ճանաչված Չարենցավան քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հիմք` N 30092020-07-0106 վկայական) ք. Չարենցավան 1-ին թաղամաս 1-ին փողոց թիվ 1/3 հասցեում գտնվող 35.1 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ներքին մակերես` 30.49 քմ և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 46.9 քմ մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Արթուր Աբգարյանին:

 3.Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.

  1) Ավտոտնակի 1 քառակուսի մետրի համար` 2100 (երկու հազար հարյուր) դրամ (տարածագնահատման 8-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.21).

  2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 2940 (երկու հազար ինը հարյուր քառասուն) դրամ:

 4. Արթուր Աբգարյանը պարտավոր է վճարել.

  1) համայնքապետարանի 900135101559 հաշվեհամարին` 73710 (յոթանասուներեք հազար յոթ հարյուր տասը) դրամ` ավտոտնակի գինը.

   2) համայնքապետարանի 900135101484 հաշվեհամարին` 137890 (հարյուր երեսունյոթ հազար ութ հարյուր իննսուն) դրամ` հողամասի գինը:

5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է Արթուր Աբգարյանի ողմից:

6. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բենիկ Բալբաբյանին ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար համայնքի ղեկավարի անունից Արթուր Աբգարյանի հետ կնքել անշարժ գույքի և հողատարածքի օտարման պայմանագիր:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:

          


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner