Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



23 նոյեմբերի 2020 թ.

ԸՍՏ ՕՐԵՆՔԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳՐԻ ԼԵՎՈՆ ԵՎ ԱՐՍԵՆ ԱՐՄԵՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ԱՐԶԱԿԱՆ 1-ԻՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 74 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի պահանջներովև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Չարենցավան համայնք, գյուղ Արզական 1-ին փողոց թիվ 74 հասցեի 469.37քմ մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 198.4քմ արտաքին մակերեսով բնակելի տունը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը: Շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:Նկատի ունենալով, որ որակավորված մասնագետի կողմից ներկայացված չափագրման արդյունքում պարզված Չարենցավան համայնք, գյուղ Արզական 1-ին փողոց թիվ 74 հասցեի ըստ օրենքի ժառանգության սեփականատերեր Լևոն և Արսեն Մարտիրոսյաններին սեփականության իրավունքով պատկանող 469.37քմ մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցվել է բնակելի տուն 198.4քմ արտաքին մակերեսով` որոշում եմ.

1.     Չարենցավան համայնք, գ.Արզական 1-ին փողոց թիվ 74 հասցեի 469.37քմ մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի տունը 198.4քմ արտաքին մակերեսով` համարել օրինական:

2.    Ուժը կորցրած ճանաչել Չարենցավան համայնքի ղեկավարի 2019թ.նոյեմբերի 20-ի թիվ 1097 որոշումը:

3.    Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

4.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner